Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո′ն Թունյան, Ձեր նախագիծն ինչո՞ւ հետաձգեցիք, դրական կարգավորումներ էր ներառում»․ Թադևոս Ավետիսյան

Փետրվար 05,2025 12:12

«Մեր օրակարգի առաջին նախագիծն իմն է, որը ես կհետաձգեմ»,- ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի փաթեթի ներկայացումից առաջ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Փոխարենը հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը։

Այս առիթով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց․ «Պարո′ն Թունյան, Ձեր նախագիծն ինչո՞ւ եք հանում, ինչո՞ւ եք հետաձգում շրջանառումը, կարծեմ դրական կարգավորումներ էր ներառում, և սենց պարագայում հետաձգումն այնքան էլ հարմար չէ»։

Բաբկեն Թունյանը պարզաբանեց․ «2020-ին մեր պատգամավոր գործընկերներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ ընդունել ենք, առաջարկել ենք օրենսդրական փոփոխություն՝ ըստ որի մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում էին եկամտային հարկից։ Այս չորս տարվա ընթացքում մասնավոր ընկերությունների կողմից պարտատոմսերի թողարկման ծավալներն էապես ավելացել են։ Հարցն այն էր, որ նախագիծը ժամանակային սահմանափակում ուներ, և դրա գործողության ժամկետն ավարտվում էր 2024-ի դեկտեմբերի 31-ից։ Եվ նախագծով ֆինանսների նախարարության և կառավարության մեր մնացած գործընկերների հետ քննարկելով՝ որոշել էինք, որ ևս երեք տարի արտոնյալ ռեժիմ սահմանեինք։ Այս երեք տարվա ընթացքում մասնավոր պարտատոմսերը եկամտային հարկի պարտավորությունից պիտի ազատված լինեին։ Մենք նախատեսում էինք, որ երեք տարի հետո արդեն բոլորը կհարկվեին, բայց նախկինում թողարկված երկարաժամկետ պարտատոմսերն էլ պետք է չորրորդ տարում հարկվեին, իսկ եթե մենք հիմա օրենքում բան չփոխենք, իրենց՝ մինչև գործողությունների ավարտը չէին հարկելու։ Ստացվում է՝ 2022-2023-ին թողարկված պարտատոմսերը չորս տարի հետո պետք է հարկվեն, մինչդեռ ընկերությունները գիտեին, որ ուրիշ պայմաններ են լինելու իրենց համար։ Մի քանի այլ իրավական, տեխնիկական խնդիրներ էլ կան, դրանք կշտկենք, հետո կբերենք այս նախագիծը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728