Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհի և 370 հազար վիրավորի մասին։
Այն ժամանակ Ուկրաինայի առաջնորդը նշել էր, թե ռուսական կողմն ուներ գրեթե 200 հազար զոհ և 550 հազար վիրավոր, սակայն այժմ նա ասել է, որ հակառակորդը կորցրել է 300-350 հազար զինվոր, իսկ վիրավորների առավելագույն թիվը՝ 700 հազար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: