«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Այս ուշ ժամին նստած՝ ուղիղ եթերում լսում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Վաշինգթոնի Atlantic Council ուղեղային կենտրոնում կարճ խոսք ասելուց հետո, այժմ պատասխանում է հարցերին:
Հենց նոր նա ասաց, որ միջազգային կոնսենսուս կա, ըստ որի՝ հայ ազգը նահատակ ազգ է, և մեզ մոտավորապես այսպես են ճանաչում. «Հա, դուք հայերն եք, դե պարզ է՝ ձեր գործը նահատակվելն է»։ Փաշինյանը հավելեց, որ ցանկանում է փոխել այս ճակատագիրը։
Երկու բան․ պատասխանատու կերպով պնդում եմ, որ որևէ միջազգային կոնսենսուս չկա, առ այն, որ մենք նահատակ ազգ ենք և մեր բան ու գործը նահատակվելն է։ Մեզ նահատակ ազգ է դարձրել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020թ. սեպտեմբերի 27-ին խաղաղության պլանը մերժելով: Հիմա էլ մեզ նահատակ ազգ է դարձնելու նոյեմբերի 9-ի ֆորմատին չվերադառնալով:
Փորձեմ քնել․․․ անիմաստ է արդեն այս ամենը…