Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ ստանում էի շատ քիչ, հիմա 36.000 դրամ, այ սենց գոհ եմ, ինձ հերիք է. քաղաքացի

Փետրվար 05,2025 11:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Մերը կուսակցություն չէ, շարժում է, ղեկավարն էլ Անդրանիկ Թեւանյանն է,- «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամն այսօր մանրամասն այսպես տրանսպորտում բացատրում էր քաղաքացիներին, թե ով են իրենք, երբ քաղաքացիներից մեկը Թեւանյանի անունը լսելով՝ վրա տվեց:

-Հա՜, ավելի վատ, էն որ Ռուսաստանում վեր ընգա՞ծ է,-արձագանքեց մի տարեց տղամարդ,- ու շարունակեց,-խնդրում եմ տղա ջան, 75 տարեկան մարդ եմ:

-Ձեր թոշակն ինչքա՞ն է,- հետաքրքրվեց ավագանու անդամը:

-Առաջ ստանում էի շատ քիչ, հիմա 36.000 դրամ, այ սենց գոհ եմ, ինձ հերիք է,- պատասխանեց տարեց տղամարդը:

-Իսկ նվազագույն զամբյուղը գիտե՞ք՝ ինչքան է,- հարցրեց ավագանու անդամը:

-Գնացեք՝ էդ ձեր նվազագույն զամբյուղները էն կուսակցության անդամներին ասեք, Թեւանյանին ասեք… հոգնել եմ, նրանք այնտեղից են ասում, դուք այստեղից, թողեք հանգիստ ապրենք: Իմ զամբյուղը լիքն է,- արձագանքեց իր թոշակի չափից գոհ տարեց տղամարդը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728