Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո պարզ էր, որ Հայաստանն իշխանություն չունի։ Իշխանության հարցն առաջնային էր։ Լուծեցի՞նք։ Ո՛չ. «ՉԻ»

Փետրվար 05,2025 10:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։

Լ․ Տեր-Պետրոսյան, 08․01․1998 թ․ ՀՀ ԱԽ նիստ

Ասված է 27 տարի առաջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է իրականություն դառնում Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Տեսնո՞ւմ ենք։ Ցավոք, հայոց քաղաքական կոչվող ուժերը, քաղաքացիական կոչվող կազմակերպությունները, մտավոր վերնախավն ապրում են անցած տասնամյակների իներցիայով։

2026-ին ընտրություններ չեն լինելու։ Ավելի ճիշտ, մինչև 2026-ը «զանգ կախող» չունենալու դեպքում Նիկոլը բերելու է իր ընտրազանգվածը թշնամի երկրից և ընտրվելու է։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո պարզ էր, որ Հայաստանն իշխանություն չունի։ Իշխանության հարցն առաջնային էր։ Լուծեցի՞նք։ Ո՛չ։

2021-ի «ընտրությունները» ցույց տվեցին, որ ոչ միայն հասարակությունը չի լրջացել, այլև այդ հասարակության համար պատասխանատու վերնախավը։ ԱԺ աթոռներին համարյա 4 տարի բազմած ընդդիմությունը, քաղաքապետարանում ՔՊ լեգիտիմությունն ապահովող ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, բացի ճառեր ասելուց, ի՞նչ է արել։ Փողոցային պայքարը աչքս մի՛ մտցրեք։ Անիմաստ, հոգնեցնող և հիասթափեցնող գործողություններ էին, որոնք օգնում էին թշնամուն։

Դո՛ւրս եկեք իներցիայից։ Չկա քաղաքական կամ քաղաքացիական պայքար։ Գոնե 2020-ի աղետից հետո պետք է հասկանայինք, որ խնդիրն ազգային- ազատագրական է։

Զարուհի Գաբրիելյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728