Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դառնա կրթահամալիր». դպրոցի շինարարությունը նոր է ավարտվել, բայց ցանկանում են քանդել, նորը կառուցել. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ փակվում է հերթական դպրոցը։

Այս անգամ հերթը հասել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցին։

ArmLur.am-ին ահազանգած բնակչի խոսքով՝ այս պահի դրությամբ պատրաստի շինությունը, որի միակ թերությունը այն է, որ ջեռուցման համակարգը կա, բայց չի ջեռուցվում, ուզում են քանդել։ Հին դպրոցն ուզում են քանդել և փոխարենը կառուցել նորը։

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ, որն ArmLur.am-ին փոխանցեց, որ միջնակարգ դպրոցի փոխարեն կրթահամալիր է կառուցվելու։

«Դպրոցը պետք է դառնա կրթահամալիր։ Հին դպրոցը չի համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին, դրա համար քանդում են դպրոցը՝ նոր կրթահամալիր կառուցելու համար», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։

Այն դիտարկմանը, թե կրթահամալիրի կառուցումից հետո պահպանվելո՞ւ է ուսուցչական անձնակազմը, թե՞ ոչ, Արման Հովհաննիսյանը, եզրափակելով զրույցը, պատասխանեց․

«Ուսուցչական անձնակազմի մասով բան չեմ կարող ասել, քանի որ շրջակա 5 գյուղերի դպրոցների հետ միավորվելու է, և չեմ կարող ասել՝ ինչ չափանիշներ են գործելու»։

Ստացվում է այնպես, որ փակվելու են մի քանի դպրոցներ՝ 1 կրթահամալիր բացելու անվան տակ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728