Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է. «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»:
«ՉԻ». Օրինակ՝ Չինաստանը: Հեչ ինքնիշխան չի, որովհետև պատերազմներում չի պարտվել: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Ավստրալիան. քանի դեռ սրանք չեն ճաշակել պատերազմում պարտվելու բերկրանքը, ո՞նց կարող են ինքնիշխանություն ունենալ:
Այ, Ադրբեջանը 1990-ականներին պարտվեց ղարաբաղյան պատերազմում, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն ստացավ, բայց 2020-ին բաց թողեց այդ բացառիկ շանսը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: