«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Մեղրիի միջանցքի թեմային, ասել է. «Մեղրիի փոխանակման տարբերակը ռուս-թուրքական տարբերակ է: Դա Գոբլինը չի եղել, դա ռուս-թուրքական, Լենին-Աթաթուրք ծրագրից եկող բան է»:
«ՉԻ». Հալալ է: Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը։ Խիտրիե սվոլոչի:
Էս ամերիկացիներն էլ, դե, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են, բան չեն հասկանում, ջեբից հանել են էդ ծրագիրը, էշ-էշ ռուսների կուտը կերել, ու արդեն 25 տարի է, իրենց չխնայելով, քրտինքի մեջ կորած, փորձում են այդ ծրագիրը կյանքի կոչել:
Բա, Զադորնովը մի բան գիտեր, էլի, ամերիկացիների մասին:
Կարդացեք նաև
Հ.Գ. Եթե ճիշտ ենք հիշում, սա այն Արամ Սարգսյանն է, որին հարցրեցին, թե ո՞ւմ էր պետք Արևմուտքի աջակցությունն ու զորակցությունը Արցախին, եթե այն հայաթափվել է, պատասխանեց, թե դա կարևոր չի: Կարևորը աջակցել է: Լրջագույն գործիչ է:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից