Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի և Արագածի մասին խոսույթը՝ Իրական Հայաստանի մասին խոսույթը նախևառաջ ինքներս մեզ հետ խոսելու մասին է և հետո նոր աշխարհին ներկայանալու». Մարիա Կարապետյան

Փետրվար 04,2025 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի ոչ մի իշխանություն տարածքային պահանջ չի ներկայացրել իր հարևաններից ոչ մեկին։ Այս փաստարկը հաճախ է օգտագործվում որպես հիմնավորում Արարատի և Արագածի մասին խոսույթը ավելորդ և վնասակար որակելու համար։

Պարզապես դրանից հինգ րոպե հետո հնչում է մի միտք, թե Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում, և որ Նիկոլ Փաշինյանն առաջինն էր:

Չունենալ տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց նաև չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Առաջարկվել են բազում դիվանագիտական հնարքներ, թե ինչպես կարելի էր այս երկու դիրքորոշումը միաժամանակ պաշտպանել (թե ինչ հաջողությամբ, այլ հարց է) միջազգային հանրության առջև։

Բայց երբ ինքներս մեզ հետ ենք մնում, մի՞թե կարող ենք միմյանց հանդեպ դիվանագիտական հնարք կիրառել։ Արարատի և Արագածի մասին խոսույթը՝ Իրական Հայաստանի մասին խոսույթը նախևառաջ ինքներս մեզ հետ խոսելու մասին է և հետո նոր աշխարհին ներկայանալու»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728