12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքական վերադառնալու շանսերից, խոստացել՝ մեկ օր պատմել ճշմարտությունն այն մասին, թե ինչու է հեռացել, ինչպես նաև անդրադարձել հարցին՝ հնարավո՞ր է՝ մարզական կարիերայից հետո քաղաքականություն մտնի։