Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ կերպով Փաշինյանին գրկաբաց Վաշինգտոնում ընդունել է «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունը, որը 2020թ. պատերազմից հետո լղոզված տեքստով պահանջում էր Նիկոլի հրաժարականը. Նաիրա Կարապետյան

Փետրվար 04,2025 21:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաշինգտոնի հայ համայնքը բավականին զարմացած է, քանի որ Նիկոլի հետ ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում:

Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 55 անձ, նկարներից պարզ երևում է, որ ԱԳՆ-ն ջանք չի խնայել դիվանագիտական կորպուսի լիարժեք մոբիլիզացիա կազմակերպելու համար՝ Վաշինգտոն են կանչվել հնարավոր բոլոր դիվանագիտական ծառայողները, անգամ Ամերիկայի խոշոր քաղաքներում ՀՀ հյուպատոսներ, մի շարք քաղաքներում ՀՀ պատվո հյուպատոսներ, ներկա են եղել նաև Վաշինգտոնում գտնվող մի շարք հայաստանցիներ, որոնք, իհարկե, տեղի հայ համայնքի հետ որևէ աղերս չունեն:

ԱՄՆ հայ համայնքի համար չափազանց անակնկալ կերպով Փաշինյանին գրկաբաց Վաշինգտոնում ընդունել է «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունը:

Սա այն կառույցն է, որ 2020թ. պատերազմից հետո լղոզված տեքստով պահանջում էր Նիկոլի հրաժարականը, իսկ հիմա նույնպիսի լղոզված կեցվածքով հանդիպում է նրա հետ: Համայնքում խոսում են, որ անհրաժեշտ է բոյկոտել Համագումարին՝ բոլոր հնարավոր միջոցներով այս խայտառակ քծնանքի համար»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728