Վարորդական վկայական՝ գումարի դիմաց։ Այսպիսի գայթակղիչ առաջարկների մարդիկ հավատում են, դիմում ապօրինությունների և արդյունքում դառնում խարդախության զոհ։
Aravot.am-ը ավատարների «Առավոտյանների ընտանիքի» շարքի այս հոլովակում ներկայացնում է մի իրավիճակ, երբ անձը հավատացել է տելեգրամյան ալիքով տարածված ապատեղեկատվությանն այն մասին, որ կարող է գումարով վարորդական վկայական ստանալ։ Դիմել է անօրինական քայլի, գումար փոխանցել՝ առանց ստուգելու, թե ում է փոխանցում և առանց գիտակցելու, որ ապօրինություն է գործում։ Արդյունքում դարձել է խարդախների զոհ և գումար կորցրել։
Հոլովակում ավատար-որդին մայրիկի հետ զրույցում նշում է՝ զարմացած է, թե ոնց են մարդիկ այդպիսի առաջարկների հավատում և անօրեն քայլերի դիմում։ Նա խորհուրդ է տալիս ամեն գովազդի չհավատել, համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներով չգայթակղվել և անօրինական գործողությունների չդիմել։
Նշենք, որ այս դեպքի առիթով նաև մամուլի հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ կոչ անելով քաղաքացիներին լինել ուշադիր և օրինակարգ։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։
Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։
Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։
Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։
Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։
Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։
Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։
Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։
Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։
Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։
Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ