Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմակիցներն այսօր շարունակեցին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտի իրազեկման ակցիան։
Մարությանի թիմակիցներն ահազանգեցին, որ քաղաքապետարանի ու թաղապետարանների աշխատակիցները քողարկված նստում են հասարակական տրանսպորտ եւ պատրանք են ստեղծում, որ հասարակությունը կողմ է սակագնի թանկացմանը։ Նրանք ասացին, որ կարողացել են բացահայտել նման անձանց։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մարությանի թիմակիցները նաեւ հայտարարեցին, որ տրանսպորտային միջոցներում կան իշխանության կողմից ներդրված սադրիչներ։ Որպես օրինակ բերեցին այն, որ քաղաքացիներից մեկը վրդովվեց ու հարվածեց լրագրողներից մեկին։ Տեղի ունեցավ վիճաբանություն։
Հայկ Մարությանը, դիմելով ուղեւորներին, ասաց․ «Շարունակում ենք բոյկոտը, վճարում ենք 100 դրամ։ Այս պայքարի շնորհիվ նրանք 300 դրամից իջել են մինչեւ 150, հիմա շարունակում ենք։ Իրենք 20 մլրդ դրամ ավելի հավաքում են գույքահարկից, 5 մլրդ-ը թող հատկացնեն տրանսպորտին, եւ մարդիկ երթեւեկեն 100 դրամով»։
Մանամասները՝ տեսանյութում
Վարորդներից ոմանք նյարդայնանում էին քաղաքացիների բոյկոտի գործողություններից։ Մի վարորդ նկատողություն արեց իրեն առձեռն 100 դրամ տվող երիտասարդին․ «Ես քեզ ասում եմ՝ վեկալ գումարը, ուզում ես գործից հելնե՞մ, իջի ներքեւ։ Զզվացրին էսօր արդեն, ի՞նչ անենք, քշենք էթանք գարա՞ժ, էդ եք ուզո՞ւմ։ Ես ղեկավարությունից հրաման ունեմ, որ 100 դրամ չեմ վերցնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Քաղաքացիներից շատերը քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը։ «Միանշանակ չեմ վճարում, ուզում եմ, որ իշխանությունները սթափվեն, հասկանան, որ բավական է ժողովրդին ամեն կողմից թալանեն։ Տրանսպորտը դա բիզնես չէ, կառավարության պարտականությունն է, երեսով տալու միջոց չէ։ Ես համարում եմ, որ կառավարությունը ձախողել է ամեն ինչ, բոլոր ոլորտները ձախողված են»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ այլ քաղաքացի էլ, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ եթե սակագինը չթանկանա, հետ կբերեն «Գազելները», ասաց․ «Այդ «Գազելների» ժամանակ այսքան խցանում չկար, «Գազելների» ժամանակ լիքը ավելի լավ բաներ էլ են եղել, օրինակ, Արցախը մերն է եղել, Եռաբլուրում այդքան կոտորված երեխա չի եղել։ Հա, թող «Գազելները» հետ բերեն։ Հիմա «Գազել» չկա, ավտոբուս կա, բայց լիքը վատ բաներ են եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ