Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար

Փետրվար 04,2025 19:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար:

Այդ մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը։ Նշվել է, որ այդ գումարները նախատեսված են Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի կառուցման համար՝ «Ռոսատոմ»-ի նախագծով։

Ըստ տեղեկության՝ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ «Գազպրոմբանկ»-ը շուրջ 9 մլրդ դոլարի վարկ կտրամադրի ատոմակայանի կառուցման համար։ Նշվել է, որ հաշիվներից ստացված գումարը կարող էր ուղղվել ռուսական ընկերություններին, որոնք հաշիվներ ունեն թուրքական «Ziraat» բանկում։ Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական բանկը չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դրանք բանկի դեմ կիրառվել են 2024 թվականի նոյեմբերին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ի սկզբանե ակնկալում էր առգրավել այդ գումարը, սակայն միայն արգելափակել է՝ Թուրքիային «չբարկացնելու» համար։ ԱՄՆ-ում մտավախություն կար, որ գումարի առգրավումը կարող է վատացնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Ուշագրավ է, որ ամերիկյան թերթը նյութին կից հրապարակել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի ու ատոմակայանի   լուսանկարը, ինչն էլ թուրքական ԶԼՄ լրատվամիջոցներին թույլ է տվել կարծել, որ թուրք պաշտոնյան թիրախարվել է WSJ-ի կողմից:

 

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728