Լրահոս
Օրվա լրահոսը

Կավելաշվիլի․ «Թրամփի վարչակազմի օրոք վրաց-ամերիկյան հարաբերությունները կարող են բարելավվել»

Փետրվար 04,2025 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Միացյալ Նահանգներում ծավալված վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին Վրաստանի ղեկավարության վարած քաղաքականության ճշմարտացիությունը», – այսօր, ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Նրա խոսքով՝ «Թրամփի ընտրությամբ կեղծ ազատական աշխարհակարգը սկսեց փոփոխությունների ենթարկվել»։

Վրաստանի նախագահի պնդմամբ՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ արժեքների և աշխարհայացքի համընկնումները կարող են նպաստել Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը։

Դրա հետ մեկտեղ, ըստ Կավելաշվիլիի, Եվրամիության և Թբիլիսիի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ։ «Վրաստանի հանդեպ կիրառվող երկակի ստանդարտները ըստ էության առօրյա մի երևույթ են դարձել, ինչը հարվածում է թե՛ եվրոպական արժեքներին, թե՛ մեր եվրոպացի գործընկերների վարկին», – նշել է Վրաստանի նախագահը։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728