Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. Հայկ Մարությանի գրասենյակը տեսանյութ է հրապարակել

Փետրվար 04,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» խիստ ագրեսիվ ձեւով հարձակվում իրեն նկարահանող լրագրողների վրա, հայհոյում եւ հարվածում է նրանց, բացահայտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Ուշագրավ է, որ այս տեսանյութն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամիջոցները՝ փորձելով ցույց տալ, իբր «քաղաքացին» մերժում  է բոյկոտը։

Ցավում ենք, որ մի քանի տարի առաջ ժողովրդի իրական աջակցությամբ իշխանության եկած ուժը այսօր մնացել է նմանների հույսին, որոնք հանրային վայրերում հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են ու խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։

Դատախազությանը հորդորում ենք այս տեսանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնաբերել այս «քաղաքացուն» եւ քրեական վարույթ հարուցել։

Բոյկոտին միացած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին եւ շարունակել օրինական բոյկոտը։

Հայկ Մարությանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728