Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Փետրվար 04,2025 17:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարարությունում փետրվարի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ՆԳՆ Ոստիկանությունում ստացված հաղորդումները, այդ ուղղությամբ իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են դեպքերին օպերատիվ արձագանքմանը։

Քննարկվել են նաև նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր, կարևորվել համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։ Մասնակիցները ներկայացրել են հանցատեսակի կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն կենդանիների պաշտպանվածությանը և հասարակության իրազեկման բարձրացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728