Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաժողովին քննարկվել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից բխող հարցեր, ներառյալ արցախահայության բռնի տեղահանությունը

Փետրվար 04,2025 17:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Հայաստանի միջազգային իրավունքի միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպված «Հայաստանն ու Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)․ անդամակցություն մեկ տարի» խորագրով մասնագիտական աշխատաժողով, որին մասնակցում էին միջազգային իրավունքի մասնագետներ, միջազգային քրեական իրավունքով հետաքրքրվող իրավաբաններ, միջոլորտային ուսումնասիրություններ իրականացնող անձինք, դասախոսներ և ուսանողներ։

▪️ Միջոցառումը մեկնարկեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ողջույնի խոսքով: Պատմական զուգահեռներ տանելով` Էդիտա Գզոյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո չկար միջազգային օրենք և դատարան հանցագործներին պատժելու համար, իսկ այժմ իրադրությունը այլ է: Նա հույս հայտնեց, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա նաև իրավական գործիքակազմով պայքարել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների համար:

▪️ Աշխատաժողովի առաջին բանախոսը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանն էր, որը հանդես եկավ «Հետահայաց անդրադարձ. ՄՔԴ անդամության առաջին տարին» ելույթով։ Նա ներկայացրեց ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությանը նախորդող շրջանի և վերջին մեկ տարվա ընթացքում ներկայացուցչի գրասենյակի կատարած աշխատանքը, Հայաստանի մոտեցումները, մարտահրավերները և ՄՔԴ-ի հետ համագործակցության հեռանկարները:

Աշխատաժողովին քննարկվեցին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունից բխող մի շարք հարցեր, ներառյալ արցախահայության բռնի տեղահանությունն ու վերջինիս հնարավոր որակումը որպես ՄՔԴ իրավազորության տակ գտնվող միջազգային հանցագործություն, վերադարձի իրավունքը։
▪️ Միևնույն ժամանակ մասնակիցները մտքեր փոխանակեցին միջազգային քրեական իրավունքի ոլորտային մի շարք այլ հարցերի շուրջ՝ անդրադառնալով ագրեսիայի հանցագործությանը, միջազգային հանցագործություններից մարդկանց պաշտպանության իրավական մեխանիզմներին, ինչպես նաև Հայաստանում միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերին։ Ելույթներ ունեցան ՀՄԻՄ հիմնադիր նախագահ Նարեկ Աբգարյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Արդարադատության և մարդու իրավունքներ ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանը, միջազգային իրավունքի փորձագետներ Արա Ղազարյանը, Աննա Մելիքյանը և Դավիթ Խաչատրյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728