Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Մենք խորհրդի նիստերից մեկի ժամանակ լուծարվող Արդշինբանկի վերաբերյալ որոշում կայացրինք։ Երևի թե մեր ձևակերպումը կամ գործընկերների ձևակերպումը տարընկալման տեղիք էր տվել։ Դա լուծարվող «Արդշինբանկն» է, որը 2022-2003-ից գոյություն չունի»,-մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հայտնեց՝ ուղղակի դատարանի վճիռ էր եղել, որ պետք է դադարեցնել, և ԿԲ խորհուրդը արձագանքել է դատարանի վճռին։ Մարտին Գալստյանը վստահեցրեց․ «Դա որևէ կերպ կապ չունի այն «Արդշինբանկի» կամ «Արդշինինվեստբանկի» հետ, որ այս պահի դրությամբ գործում են բանկային համակարգում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: