Միացյալ ազգերի կազմակերպության կողմերի կլիմանական կոնֆերանսին (COP) ներկայացվել է զեկույց կլիմայական աղետների զարգացման և դրանց հետևանքների վերաբերյալ։ Փոթորիկների, տորնադոների, ջրհեղեղների, երաշտների և հրդեհների վերաբերյալ ուշագրավ փաստերը բերված են ստորև․
2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բոլոր օվկիանոսների վրա՝ բացառությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, ձևավորվեցին 5-րդ կարգի ուժգնության արևադարձային ցիկլոններ։ Օվկիանոսի տաքացման շնորհիվ ավելի շատ խոնավություն է արտանետվում մթնոլորտ:
Գոլորշիացման ավելացումը հանգեցնում է այնպիսի հիդրոօդերևութաբանական իրադարձությունների ուժգնացմանը, ինչպիսիք են արևադարձային փոթորիկները, մրրիկները, տորնադոները և ջրհեղեղները:
Եվրոպայում 1970-ից մինչև 2023 թվականների ընթացքում տորնադոների միջին թիվը աճել է 18 անգամ։ Վերջին տասնամյակում տորնադոներով, կարկուտներով, հորդառատ անձրևներով և ամպրոպներով ուղեկցվող փոթորիկները տասնյակ միլարդավոր դոլարի վնասներ են պատճառել Հյուսիսային Ամերիկային և Ավստրալիային:
Կարդացեք նաև
Ամբողջ աշխարհում գրանցվել է ջրհեղեղների թվի զգալի աճ։ Տվյալները ցույց են տալիս, որ էքստրեմալ տեղումների դեպքերի հաճախականությունն ու ինտենսիվությունը գնալով ավելանում է, ինչը հեղեղումների հիմնական պատճառներից է։
Եվրոպայում անոմալ տեղումները 44 անգամ ավելի հաճախակի են դարձել համաձայն օդերևութաբանական դիտարկումների։ Վերջերս անտառային հրդեհների մարումն ավելի ու ավելի դժվար է դառնում, նույնիսկ ժամանակակից հրդեհաշիջման սարքավորումներով: Հրդեհներ են բռնկվում անգամ հյուսիսային շրջաններում։
Վերջին 3 տարիների ընթացքում խոշոր հրդեհներ են գրանցվել Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ 2020 թվականին Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով այրվել է մոտ 1,7 մլն հեկտար տարածք, մահացել է 34 մարդ, իսկ տնտեսկան վնասը գնահատվել էր մոտ 12 միլիարդ դոլար։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ