Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում 0,4 տոկոս է։ Այդ տոկոսի 0,23 տոկոսը Երևանն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա քաղաքային տրանսպորտի թանկացումը գնաճի վրա, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Եթե մենք դիտարկում ենք ամենածայրահեղ սցենարը, որ մարդիկ 150 դրամից են օգտվում․ փաթեթներ չեն գնում, այսինքն՝ հիսուն տոկոս թանկացում է լինում, դա ունենում է ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա 0,1 տոկոսի ազդեցություն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: