«Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է միայն նրա համար, որ հանդգնել է պայքարել Նիկոլի ստերի դեմ ու այս հայրենավաճառության գործընթացի դեմը կանգնել: Փաշինյանը Արմեն Աշոտյանին դա չի կարողանում ներել, նա մինչ օրս շարունակում է այն ճշմարտության բացահայտումը, որը խանգարում է Նիկոլ Փաշինյանին»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մենք 44-օրյա պատերազմի պարտության միջով անցելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն», պատգամավորը շարունակեց. «Նիկոլը ուղիղ հայտարարեց, որ իրեն պարտությունը պետք էր իր իշխանությունը պահելու համար: ՀՀ կործանումը պետք է իր վերարտադրությունն ապահովելու համար:
ՀՀ պարտությունից մենակ թուրքերն են ոգևորվում և դա որպես հաղթանակ ամրագրում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը դա իր համար անկախության, ինքնիշխանության ճանապարհ է ամրագրել, դա իր համար վերարտադրության միակ ճանապարհն է եղել։ Մենք այսքան ժամանակ փորձում ենք հիմնավորել, որ Հայաստանի հետ կատարվածը ոչ թե աշխարհաքաղաքական ծանր իրադրություն է, որը պարբերաբար տարբեր տասնամյակների ընթացքում ՀՀ-ն դրան բախվել է, ոչ թե ինչ-որ գերտերությունների, բարեկամների, կամ ոչ այդքան բարեկամների գործողությունների արդյունք է, այլ մի մարդու գործողության արդյունք է։ Դա Նիկոլի դավաճանության արդյունքն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ