Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության նախագահը պահանջում է Փայլանին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և ենթարկել ամենախիստ պատժի

Փետրվար 04,2025 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին անդամ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը քննադատության է արժանացել Հայաստանում մի հաղորդման ժամանակ արված իր վերջին հայտարարությունների համար։ Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»: Թուրքական և ադրբեջանական որոշ կազմակերպություններ անընդունելի են համարել նրա այս հայտարարությունը։

Ամենակոշտ արձագանքը եկել է Թուրքիայի ադրբեջանական միություններից։ Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի (TADEF) խոսնակ և Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության (İSTAD) նախագահ Սեֆեր Կարակոյունլուն խիստ դատապարտել է Փայլանի մեկնաբանությունները։

«Մենք դատապարտում ենք Կարո Փայլանին պատերազմական հռետորաբանության համար։ Երբ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, նման հայտարարությունը թուրքերի դեմ թշնամանքից բացի ոչինչ չէ։ Մենք պահանջում ենք Փայլանին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և ենթարկել ամենախիստ պատժի», – հայտարարել է Կարակոյունլուն։

Նա նաև ընդգծել է, որ «ատելությամբ, թշնամանքով և պատերազմական հռետորաբանությամբ լի նման հայտարարություն անելը ցավալի է»։ Նա Փայլանի խոսքը համեմատել է «իմպերիալիստական քարոզչության» հետ և հիշեցրել, որ «1988 թվականին տեղահանված ադրբեջանցիները շուտով կվերադառնան իրենց հողերը, և Կովկասում խաղաղություն ու կայունություն կհաստատվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728