Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ հետապնդելով տարածքային հավակնություններ արտահայտել ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի նկատմամբ՝ ադրբեջանական կայքի տեսանյութով հերթական անգամ խեղվում է պատմությունը. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 04,2025 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքի այս տեսանյութը հերթական անգամ խեղում է տարածաշրջանի ողջ պատմությունը, ընդ որում՝ նպատակ հետապնդելով արտահայտել տարածքային հավակնություններ ոչ միայն ՀՀ-ի, այլև Իրանի նկատմամբ։

Սա զուտ քարոզչություն չէ, որ արհամարհենք, սա պետական քաղաքականություն է։ Այն, որ Թավրիզը ներկայացվում է որպես հին ադրբեջանական քաղաք, առկա է նաև ադրբեջանական դասագրքերում, այն, որ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» ևս կա դասագրքերում, նաև պետական գերատեսչական կայքերի քարտեզներում, որոնց մասին պարբերաբար խոսում եմ։

Ուստի ես մնում եմ այն համոզման, որ Ադրբեջանի ղեկավարության վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ պետությունների համար ևս, ուղղակի Հայաստանը «հարմար» թիրախ է, Իրանի հարցում Ալիևը ռիսկ չի անում հոխորտալ, բայց իր քաղաքականությունը միևնույն է առաջ է բրդում տարբեր մեթոդներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728