Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ և և ո՞ւմ հողում է կառուցել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գոհարները. ռուս գիտնականի հետազոտությունը ներկայացնում է Արցախի հայկական հուշարձանները

Փետրվար 04,2025 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայում հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Նավոյանը հրատարակել է Նիկիտա Շանգինի «Ո՞վ և և ո՞ւմ հողում է կառուցել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գոհարները» պատմա-ճարտարապետական հետազոտությունը։ Այն լույս է տեսել ԴԻԱԼՈԳ մատենաշարի շրջանակում։

Նիկիտա Շանգինը Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետ է, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի անդամ, Ռուսաստանի ճարտարապետների միության և Ռուսաստանի ազգային ճարտարապետական մրցանակների դափնեկիր, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մրցանակակիր, եղել է Մոսկվայի Մեծ Թատրոնի վերակառուցման գլխավոր ճարտարապետը։

Սույն աշխատությունում հեղինակը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական ճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև պատմական փաստերի կեղծման և հայկական հարուստ մշակութային ժառանգության յուրացման ադրբեջանական փորձերը։

Ավելացնենք, որ այս նյութը 2024 թ․ հոկտեմբերին մաս-մաս հրապարակվել է «Գոլոս Արմենիի» թերթում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728