«Ապառաժ». 50-ից ավելի արցախյան ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են քաղաքացու իրավունքների ու խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ում եւ պահանջել ՀՀ իշխանություններից դադարեցնել հետապնդումները։ «Հանուն Արցախի» միավորումը խստորեն դատապարտում է ՀՀ ՔԿ-ի կողմից մեր հայրենակից Ղարիբ Բաբայանի դեմ անհիմն մեղադրանքի առաջադրումը։ Մեզ համար անընդունելի է, որ իրավապահ մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացու իրավունքներն ու խոսքի ազատությունը, իրենց գործունեությամբ սահմանափակում են քննադատական խոսքն ու ազատ արտահայտվելու իրավունքը։Ղարիբ Բաբայանը երբևէ չի տարածել ատելության և անհանդուրժողականության խոսք։ Նրա ելույթները, որոնք վերաբերում էին այլ պետության քաղաքացիների կողմից մեր ազգային արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքին՝ հանդիսանում են օրինական քննադատություն և արտահայտման ազատության դրսևորում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: