«Ակնհայտ է, որ նա գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարացնելու եւ ՀՀ-ն թուրքական աշխարհին ծախելու համար»,- ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստից հետո այսպես մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում լրագրողների հարցերին տված պատասխանները:
Աշոտյանը նաեւ հիշեց 18+ մի անեկդոտ, որտեղ մի կին խնդրում է բժշկին ի վերջո մի տեղեկանքում գրել, որ հիվանդ է, թե չէ բոլորն այլ վատ որակումներ են տալիս. «Ես հիմա այդ տպավորությունը ստացա միայն ասուլիսից չէ, Վաշինգթոնի, Շվեյցարիայի ելույթներից: Նիկոլը բոլորին համոզում է, որ իր իշխանությունը պահելու տակ պետք է գաղափարական հիմքեր ստեղծվեն, ինչը անբարոյականություն է ոչ միայն այսօրվա, այլեւ անցյալի եւ ապագայի հետ կապված» :
Անդրադառնալով ՀՀ -ԵՄ հնարավոր անդամակցության հեռանկարին՝ Արմեն Աշոտյանը շարունակեց. «Երկու օր առաջ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը տարեկան բազմամիլիարդանոց համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, որ 2025 թվականին Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում բուռն փոխգործակցություն է լինելու։ ԵՄ-ն օրենք է ընդունել, համաձայն որի պատժամիջոցներ կկիրառվեն այն ընկերությունների և երկրների նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները, վստահ եմ՝ Ադրբեջանի վրա չի տարածվելու…»,– ասաց Աշոտյանը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ