Լրահոս
Օրվա լրահոսը

«Փետրվարի 10-ին սույն գործով պաշտպանները չեն ներկայանալու դատական նիստին». Աշոտյանի գործով փաստաբանը տեղեկացրեց դատավորին

Փետրվար 04,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական այսօրվա նիստին, երբ նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը (լուսանկարում.-խմբ.) քննարկում էր հաջորդ նիստի օրը, փաստաբաններից մեկը հայտարարեց, որ փետրվարի 10-ին Փաստաբանների պալատի անդամ փաստաբանները բողոքի ցույց են նախատեսել հարկային բեռի ավելացման հարցով: Ըստ նրա՝ նշված օրը փաստաբանները որեւէ գործողություն չեն իրականացնելու, այդ թվում՝ չեն մասնակցելու դատական նիստերի:

«Իմ գործընկերներից բոլորը մասնակցելու են այդ ակցիային, ցանկանում էի հայտարարել, որ դատարանը նախատեսի, որ փետրվարի 10-ին սույն գործով պաշտպանները չեն ներկայանալու դատական նիստին: Եթե որեւէ դատավոր ընկալմամբ չմոտենա, պարտքով փող ենք ուզելու»,- կատակեց փաստաբանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728