Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հանդիպմանն առաջարկվել է կոռուպցիայի հակազդման մարմինների զարգացմանն ուղղված համատեղ օրակարգ մշակել

Փետրվար 04,2025 13:04

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Նախարարն ի թիվս այլնի բարձր է գնահատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ և վստահելի համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել նախարարության կարիքները մշտապես հասցեագրելու համար: Նա կարևորել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը ՄԱԿ կառույցների հետ համագործակցության համակարգման գործում:

Սրբուհի Գալյանը կարևորել է նախարարության մասնակցությունը Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության նոր 2026-2030 շրջանակի (UN Sustainable Development Cooperation Framework (UNSDCF) մշակման աշխատանքներին: Հանդիպմանը քննարկվել են ԱՆ ռազմավարություններից բխող ոլորտային մի շարք հարցեր, ինչպես նաև՝ նախարարության 2025թ.-ի առաջնահերթությունները:

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել համագործակցության հետևյալ ուղղություներին՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը, Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում կարողությունների զարգացմանը, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին: Առաջարկվել է իրականացնել դատաիրավական բարեփոխումներին միտված ծրագրեր, ինչպես նաև՝ կոռուպցիայի հակազդման մարմինների շարունակական զարգացմանն ուղղված համատեղ օրակարգ մշակել:

Անդրադարձ է եղել նաև Անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին ՄԱԿ-ի շարունակական աջակցությանը:

Փոխգործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասվող համատեղ ծրագրերի իրականացման եղանակների շուրջ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728