Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բաքոյան. ԿԽՄԿ-ն Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի

Փետրվար 04,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ակնկալում ենք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ այսուհետ եւս ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները գերիների ու պահվող այլ անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ հանդիպմանը:

Փետրվարի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը:

Նշվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող մեր հայրենակիցներին: «Իմ կարծիքով ձեր կազմակերպությունը, լինելով չեզոք եւ անկախ միջնորդ, պահպանելով նաեւ գաղտնիությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ու տեղեկատվության փոխանակման կարիք ունի»,- նման կարծիք է հայտնել Ռուստամ Բաքոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելություններին, մեր հայրենակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավարություններին ու մարդասիրական բնույթի այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728