Երեւանի պետական համալսարանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտի իրազեկման ակցիա է իրականացվում։ Իրազեկման աշխատանքներն իրականացնում են մի խումբ ուսանողներ՝ ընդգծելով, որ սա ապաքաղաքական միջոցառում է։ Բոյկոտի երկու տարբերակ են առաջարկում՝ կամ ընդհանրապես չվճարել, կամ էլ առձեռն վճարել 100 դրամ։ Նաեւ ուսանողներին իրազեկում են, որ չվախենան տուգանքներից, ոչ ոք նրանց տուգանելու իրավասություն չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
ԵՊՀ անվտանգության աշխատակիցները փորձեցին խոչընդոտել իրազեկման աշխատանքները՝ նշելով, որ դասապրոցեսը խանգարում են։ Նրանք կոչ արեցին դասերի ժամին իրազեկումը դրսում անցկացնել։ «Ես երկու ձեռքով ըստեղ աշխատում եմ, որ երեխեքին պահեմ, ոչ մի բան չլինի»,- ասաց անվտանգության աշխատակիցը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Դասախոսներից մեկը ուսանողներին կոչ արեց պայքարել ոչ թե տրանսպորտի սակագնի թանկացման, այլ թոշակների բարձրացման համար։
«Ինչո՞ւ եք տրանսպորտի թանկացումն աննորմալ համարում, ինչո՞ւ եք բողոքում, կարո՞ղ եք ինձ բացատրել»,- հարցրեց դասախոսը։ Ուսանողները պատասխանեցին, որ սակագինը 300 դրամից 150 դրամ իջեցնելը հիմք է տալիս կարծելու, որ այս որոշումը անհիմն է, որեւէ հաշվարկ ու հիմք դրա տակ չկա։
«Իմ կոլեգան հաշվեց, որ եթե օրը 4 անգամ օգտվում է, իր տոմսը դառնում է 60 դրամ։ Բայց դա չէ հարցը, հարցն այն է, որ 1990-ական թվականներից ամբողջ ժողովրդին նվաստացնելով «մարշրուտկաներ» (երթուղայիններ.-խմբ.) էին նստեցնում, 100 դրամ տալիս էին, որը չէր գնում պետությանը, գնում էր ինչ-որ մեկի գրպանը։ Դուք սխալ շեշտադրում եք դրել, բողոքեք, որպեսզի պետությունը բարձրացնի թոշակները, կրթաթոշակները, աշխատավարձերը, որպեսզի դուք կարողանաք վճարել։ Բայց մի ասեք՝ սակագինն ինչո՞ւ են բարձրացրել, որովհետեւ բավականին բարելավել են»,- ասաց դասախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ