Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը

Փետրվար 04,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։ Վեդի մասնաճյուղը համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի և կոմունալների վճարումներ:

Ֆասթ բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է․ «Սրահը հագեցած է նոր և ժամանակակից սարքավորումներով հաճախորդներին ավելի արագ և ավելի հարմարավետ սպասարկելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով, որպեսզի բանկային բոլոր ծառայությունները հասանելի լինեն ցանկացած պահի»:

Ֆասթ բանկը շարունակում է  նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728