ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
– Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին` տրանսպորտային համակարգի հիմնարար փոփոխություններին մասնակիցը լինելու և սատարելու համար։ Առանց ձեզ նման փոփոխությունն անհնար կլիներ իրագործել։
-Համոզված եմ, որ նման որակյալ և քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը հետագայում կբերի նաև քաղաքի երթևեկության բեռնաթափման, հաշվի առնելով, որ շատերը չէին օգտվում համայնքային տրանսպորտից, քանի որ չէին ցանկանում գազելներում կռացած երթևեկել։
– Մեր այն քաղաքացիները, որոնք տուրք են տալիս քոչարյանամերձ ընդդիմության հորդորներին և չեն վճարում ուղևորության համար պիտի հաշվի առնեն, որ իրենց ուղևորության համար վճարում են մնացած ուղևորները` իրենց կողքի ուղևորները, հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը համայնքինն է և համայնքի միջոցներից է սպասարկվում, իսկ համայնքային միջոցները բոլորիս մասնակցությամբ են գոյանում։
Կարդացեք նաև
-Երևանի հարյուր հազարավոր հյուրերն ու տուրիստները նույնպես կօգտվեն այս որակյալ տրանսպորտից և մեր քաղաքացիների հյուրասիրությանը կմիանա նաև քաղաքակիրթ տրանսպորտային համակարգը` բարձր պահելով մեր պետության վարկանիշը։
-Սիրելի՜ համաքաղաքացիներ։ Շնորհակալ եմ աջակցելու և այս ամենի մասը լինելու համար։