Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Ավինյանն ընդմիշտ չի մնա այդ պաշտոնին, ուրիշը կգա, տրանսպորտի սակագնի թանկացումը կչեղարկվի»․ քաղաքացիները շարունակում են բոյկոտել

Փետրվար 04,2025 11:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը այսօր վաղ առավոտից շարունակվում է։ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները եւ ակտիվիստները շրջայցեր են կազմակերպում եւ մարդկանց կոչ անում միանալ բոյկոտին։ Հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների մի մասը, բարձրանալով տրանսպորտ, չեն վճարում։ Շատերը բողոքում են թանկացման դեմ։ Քաղաքացիները դժգոհում են նաեւ, որ կանգառներում երկար են սպասում, առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին էլ տրանսպորտը գերբեռնված է աշխատում։

Վարորդներից մեկը դժգոհեց․ «Ինչ ըլնում է, վարորդի վրա են ջարդում, քաղաքացին մի հա սուտ ասեց, իրենք հավատում են, ասում են՝ կանչեք գարաժ։ Եթում եմ գարաժ, ասում են՝ բացատրագիր գրի, ես էլ ասում եմ՝ դիմում եմ գրում, դիմումը գրում, դուրս եմ գալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ իշխանությունների մոտ խուճապային տրամադրություններ են, վերջին օրերին ֆեյսբուքում գործի են դրել հայհոյող ֆեյքերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսախցիկները նաեւ արձանագրեցին, թե առավոտյան ժամերին ինչ գերբեռնված են աշխատում տրանսպորտային միջոցները։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքացիներից մեկն ասաց․ «Ասում են՝ 150 դրամ է, 100 դրամը գցում ես, ապարատը կուլ է տալիս, 50 դրամը չի ընդունում, իսկ ես ուզում եմ մեկ տոմս գնել»։ Քաղաքացին հույս հայտնեց, որ պայքարն արդյունք կտա։ Դիտարկմանը, որ Տիգրան Ավինյանն ասել է, թե տրանսպորտի սակագնի թանկացման որոշումը չի չեղարկվելու, քաղաքացին պատասխանեց․ «Տիգրան Ավինյանն ընդմիշտ չի մնա այդ պաշտոնին, ուրիշը կգա, հետվերադարձ կլինի։ Հաջորդ ընտրություններում էլ Տիգրան Ավինյան չի լինի, էդքան բան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, անդրադառնալով հարցին, որ տեսուչները կարող են տուգանել չվճարող քաղաքացիներին, ասաց․ «Սանկցիան մեկ տոմսի կրկնակի գինն է, այսինքն՝ այս պահին 300 դրամ։ Բայց մենք պետք է բոլորս հիշենք, որ սանկցիան դարձել է 300 դրամ, որովհետեւ մեր բոլորի միասնական պայքարի ու ճնշման արդյունքում 300 դրամ սակագինը դարձավ 150 դրամ։ Ասում են՝ հսկիչներ, բայց այս պահին քաղաքային իշխանությունը չունի այդ մարդկանց, հաստիքները կան, բայց դատարկ են։ Այսինքն՝ իրենք երկու տարբերակ ունեն, կամ այս 50 դրամի համար պայքարի համար պետք է հսկայական անձնակազմ վերցնեն աշխատանքի, իրենց տրամադրեն աշխատավարձ, երկրորդ տարբերակն այն է, որ արդեն իսկ քաղաքապետարանում գրանցված աշխատողներն, ովքեր ունեն լրիվ այլ պարտականություններ, այդ մարդկանց կտրեն իրենց աշխատանքից, բերեն մտցնեն ավտոբուսները եւ ստիպեն, որ ժողովրդին տուգանեն։ Երկու դեպքում էլ չի ստացվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ավինյանը դարձել է ջեբկիր, մտել է թոշակառուների ջեբը»,- բողոքեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց․ «Հսկիչները կանգնեցնեն, ի՞նչ են անելու, թող տուգանեն, բայց իմ մոտ գումար կա՞, որ ես վճարեմ իրեն։ Ես հացի փող չունեմ, որ հաց առնեմ, հիվանդ եմ, բժշկի չեմ կարողանում գնամ, տրանսպորտին այդքան ավել գումար պետք է տամ։ Ոնց եկել են, թող ըտենց էլ գնան, սա իշխանություն չէ, մարդկանց մասին չեն մտածում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել