ՀայաՔվե. Ամերիկահայերի հետ հանդիպմանը վարչախմբի պարագլուխը ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի հերթական չափաբաժինն է մատուցել: Իբր ինքը նույնպես ազգային հպարտություն կրող է եղել ժամանակին, հետո տեսել է, որ դա վտանգավոր է։ Սրանից դեռ քառորդ դար առաջ Գառնին հռոմեական հավաբուն, Զորաց քարերն էլ ռագատկի քարեր անվանած մարդը, բանակի դեմ պայքարած մարդը ոչ միայն նյութապաշտ ու գաղափարազուրկ է եղել, այլև հանուն իշխանության գալու, ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ՈՐ ԻՐԵՆ ԴԻՏԱՐԿԵՆ ՈՐՊԵՍ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ։ Անկարան միշտ էլ հետաքրքրված է եղել, թե Հայաստանում ո՞վ կլինի այն պոպուլիստը, կեղծելու, մոլորեցնելու, դերասանություն անելու գործում այն կարողունակ սուբյեկտը, որը կլինի նաև նյութապաշտ, անհայրենիք և որի վրա կարելի կլինի խաղադրույք անել։
Գնում-հասնում է ԱՄՆ, որ ասի՝ պարտությունը մեզ անկախանալու հնարավորություն է տվել: Ու լսողների, ծափ տվողների մեջ Ցեղասպանության ժառանգներ են, Արցախին օգնած մեկենասներ, հոգևորականներ…
Խնդիրը պարագլուխը չէ վաղուց, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը այստեղ և դրսում: Որ սպորտում ընդամենը մի Հենրիխ Մխիթարյան է գտնվում, եկեղեցում` մի Տեր Պարգև քահանա Զեյնալյան, իսկ, օրինակ, սպայակույտում, գիտակրթական համակարգում, բուհերում, Ակադեմիայում, այլուր այդպիսին առհասարակ չկա, նմուշն էլ չկա…
ՀայաՔվե