Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի «նարատիվը» մի քիչ փոխվեց եվրոպացիներից ցուցադրական դաս ստանալուց հետո. «ՉԻ»

Փետրվար 04,2025 11:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևան, 31․01․2025։ Ն․ Փաշինյանը՝ Ցեղասպանության մասին․ «Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի»։ Ըստ լրատվամիջոցների՝ 6 օրում կարծիքը փոխվել է կոշտ քննադատության պատճառով։ Ո՞ւմ քննադատության, որտե՞ղ։

Ն․ Փաշինյանին դաս տվեցին եվրոպացիները։

Երևան, 27․01․2025։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր և հայտարարել․ «Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»։ Ինչո՞ւ։ Որովհետև Գերմանիան հարգում է իր օրենսդիր մարմնի որոշումը։ Գերմանիայի Բունդեսթագը 2016- ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Երևան, 29․01․2025։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ․ հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։ Նա նաև հրապարակել է փաստաթղթի պատճենը։ Ֆրանսիայի դեսպանը նույնպես հարգում է իր երկրի որոշումը։

Ինչպես նկատեցիք, հունվարի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ն․ Փաշինյանի «նարատիվը» մի քիչ փոխվեց եվրոպացիներից ցուցադրական դաս ստանալուց հետո։ Եվրոպացիները դեռ նրան պետք են․․․ Դեռ։

Բայց սա, հասկանում ենք, ժամանակավոր նահանջ է։ Ցեղասպանության մասին թուրքական պատումը երգողներ կան, ընդ որում՝ արևմտյան արժեքների հետ կապ չունեցող թունդ արևմտամետների շարքերում։

Զարուհի Գաբրիելյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728