Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին իշխանությունների գրպանում էլ տեղ չկա: Ինչ ասես տեղավորել են. ՊՆ նախկին փոխնախարարը՝ Մեղրին հանձնելու փորձի մասին

Փետրվար 04,2025 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախկին իշխանությունների գրպանում էլ տեղ չկա: Ինչ ասես տեղավորել են, բայց արդեն էլ չի տեղավորվում, որովհետեւ փաստերի ու ճշմարտության դեմ ստերով պայքարելը չի ստացվում: Դա հեռանկար չունեցող գործունություն է: Մեր ժողովուրդը հստակ տեսնում է՝ ինչ է ունեցել ու ինչ ունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գործող իշխանությունները հիմա էլ Մեղրիի հանձնման փորձն են փորձում գցել նախկին իշխանությունների գրպանը:

«7 տարին նորաստեղծ պետության համար հսկայական ժամանակահատված է, ինչ աղետներ ու ավերածություններ եղել են, այս 7 տարվա ընթացքում են եղել: Ինչ կասեն Մեղրիի մասով, թե Գոբլն ինչ է առաջարկել, ինչ են քննարկել, Ալիեւներն ինչ են առաջարկել, այսօր դատարկ խոսակցություններ են: Փաստ է, որ Մեղրին ՀՀ մաս է, իսկ Արցախն ամբողջությամբ ադրբեջանականացվել է, այն դեպքում, երբ Արցախում ՀՀ ու Արցախի դրոշներն էին»,- շարունակեց Զաքարյանը:

Նա նկատեց, որ Փաշինյանը հենց այնպես իշխանությունը չի հանձնելու ժողովրդին, դա պետք է արվի ընդդիմության համախմբված ջանքերով, ապա վստահեցրեց՝ այս իշխանությունները ուզեն, թե չուզեն դա լինելու է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728