Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե սփյուռքահայության ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու հարց կա։ Այս տեսանկյունից ահռելի գործ ունի նաև ընդդիմությունը. «Փաստ»

Փետրվար 04,2025 10:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ցեղասպանության թեման, ընդհանրապես, միշտ էլ Սփյուռքին հուզող ամենակարևոր հարցերից է եղել։ Եվ նույնիսկ այն պարագայում, երբ սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների միջև տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել, Հայոց ցեղասպանության թեմայի ու ճանաչման հետ կապված հարցերում նրանք տարաձայնությունները մի կողմ են դրել ու միավորել են իրենց ջանքերը։

Սակայն վերջին տարիներին Սփյուռքի զգայնությունը բթացնելու գործընթաց է սկսվել։

Մինչ Սփյուռքի մի զգալի հատված թմրած ու անզգայացած վիճակում է, ՀՀ իշխանությունները Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են անում, Ադրբեջանի հակահայկական նարատիվները բերում են մեր քննարկումների դաշտ, ցանկանում են մոռացության մատնել մեր պատմական հիշողությունը և կորսված հայրենիքի գաղափարը։ Ու Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի ու հայրենիքի մասին բարձրագոչ հայտարարություններ անող, կենացներ խմող սփյուռքահայ մեր շատ հայրենակիցների դժգոհության ձայնը չի գալիս այնպես, ինչպես պետք է։ Կարծես թե նրանց համար ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ հանգիստ ընդունում են իշխանության ներկայացուցիչներին, հարցեր տալիս, քննարկումներ ունենում այն պարագայում, որ այսքանից հետո իշխանավորներն ուղղակի պիտի փախչեին սփյուռքահայ տեսնելիս ու ամոթից գետինը մտնեին։ Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, Սփյուռքում քիչ չեն իրապես հայրենասեր, իրապես Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ, սակայն, ցավոք, նշյալներն էլ քիչ չեն: Եվ այս իրողությունը լուրջ հարցեր է առաջ բերում, որոնց շուրջ պետք է մտածել։ Միգուցե սփյուռքահայության ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու հարց կա։ Այս տեսանկյունից ահռելի գործ ունի նաև ընդդիմությունը, որը շատ դեպքերում մեծ ուշադրություն չի դարձնում Սփյուռքի գործոնին…

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728