«Ոչ միայն ոչ ադեկվատ մարդու հայտարարություն է, այլեւ ծրագրված սցենար: Ինքը պատահական ոչինչ չի անում, մեզ նախապատրաստում է հերթական զիջումին, հերթական պարտությանը, որովհետեւ նախօրեին տրանսպորտի ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նորից անդրադառնալով Նիկոլի զվարճալի խաղաղության խաչմերուկին՝ ասաց, որ տարածաշրջանում ոչ մի տրանսպորտային ծրագիր չի աշխատելու առանց իմ համաձայնության ու առանց իմ թողտվության: Այս մարդը փորձում է պատերազմից դեռ ուշքի չեկած հասարակությանն անընդհատ ներարկել, որ ստրուկ ենք, թույլ ենք, զոհ ենք, ցեղասպանվել ենք, որովհետեւ մեր ներսում ցեղասպանվելու կոդ է դրված:
Տպավորություն է, որ ինքը հայ ժողովրդին փորձում է վերածել ստոկհոլմյան սինդրոմով տառապող մի զանգվածի, որ սկսի սեր զգալ իրեն մորթողի հանդեպ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի նոր՝ մեկ այլ սկանդալային հայտարարության 44 օրյա պատերազմի պարտության մասին: «Հիմա ես այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ մենք, իմ գնահատմամբ այսօր այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի «արհավիրքային իշխանավարումը» մեկ բառով կարելի է ձեւակերպել՝ խեղճիզմի քաղաքականություն. « Ինքն անընդհատ փորձում է ձեւակերպել, որ խեղճ ենք, թույլ ենք, պարտվող, ուստի ընդամենը գոյատեւելու համար պիտի հանձնվենք: Այս նույն ձեւակերպումն է, որը շարունակեց տխրահռչակ Սասուն Միքայելյանը, որն ասաց՝ մեր դուխը այսօր խելոք մնալն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ