Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի խոստումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն մանկապարտեզի կառուցման աշխատանքները չեն սկսվել. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2025 10:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակելի շենքերի բակում քարոզարշավի ժամանակ բարձրագոչ ասում էր. «Սիրելի՛ ծարավաղբյուրցիներ, ես Տիգրանն եմ Ավինյան, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այս տարի (2023թ.) փետրվարի վերջին ես Ծարավ Աղբյուրում էի պարոն Դանիելյանի և պարոն Հակոբյանի հետ: Ծարավ աղբյուրում ընդունվել են քաղաքաշինական նոր նորմատիվներ… Ձեզ հետ հանդիպումից հետո գտանք, որ պետք է մանկապարտեզ կառուցվի Ծարավ Աղբյուրում»:

Ըստ Ավինյանի՝ դեռ այդ ժամանակ նախագիծն արված էր, և մեկ ամիս հետո այդ թաղամասում պիտի մեկնարկեր մանկապարտեզի կառուցումը։
Ավինյանի այս խոստումից անցել է 1 տարի, 144 օր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մանկապարտեզը ոչ միայն չի կառուցվել, այլև չեն սկսվել կառուցման աշխատանքները:

Ահա այն նախընտրական խոստումներից մեկը, որը Ավինյանը մոռացավ հենց ընտրվելու հաջորդ 2 տարիների ընթացքում։

Բանն այն է, որ մինչև Ավինյանի այս հայտարարությունը, դեռ 2020 թվականին այս թաղամասի բնակիչները բողոքում էին, որ մանկապարտեզի կամ դպրոցի փոխարեն նոր բնակելի համալիր է կառուցվում։ Նրանք չէին բողոքել այնքան ժամանակ, մինչև վերամբարձ շինարարական կռունկը չէր հայտնվել շինհրապարակում։

«Ժողովուրդ» օրաթերթը արբանյակային պատկերների միջոցով պարզել է, որ Ծարավ աղբյուրում ոչ միայն մանկապարտեզի համար գցած հիմք չկա, այլ նաև նորակառույցը շարունակում է վեր խոյանալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728