Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրովի «պոլիտկոռեկտություն»

Փետրվար 04,2025 10:00

Տարվա սկզբում իր ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ներկայիս Հայաստանը «ֆաշիստական պետություն է»: Ճիշտ է, մեր այդ համընդհանուր խավարի մեջ Ռամիլ Սաֆարովին հերոսացրած ղեկավարը լույսի որոշակի շող տեսնում է՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, որոնք, հույս կա, որ կկատարեն «դենացիֆիկացիայի» աշխատանքը:

Փաշինյանը, նրա թիմը եւ ենթակաները հուսախաբ չեն անում Ալիեւին եւ ակտիվորեն լծված են «ֆաշիստական դրսեւորումները» մեր երկրում քոքահան անելու գործին: Այդ սուրբ առաքելության մեջ նրանց օգնում են իշխանության բոլոր տեսակի քարոզիչները, բայց առաջին հերթին՝ «առաջադեմ-արեւմտամետները»:

Նրանց մեծ մասը կատարյալ ցինիկ է եւ «գրանտի» դիմաց պատրաստ կլինի պաշտպանել նաեւ նացիստական կամ, ասենք, ռուսական կայսրապաշտական գաղափարները: Բայց կան, իհարկե, մարդիկ, որոնք իրենց գավառական սահմանափակության պատճառով անկեղծորեն հավատում են, որ ժամանակակից գերմանացու կամ ֆրանսիացու համար ազգային արժանապատվությունը կամ ինքնությունը դատարկ խոսքեր են: Հատկապես վերջին տասնամյակի զարգացումները ցույց են տալիս, թե որքան հեռու են նրանց պատկերացումներն իրականությունից:

Պետք է ասել, որ քարոզիչների «պոլիտկոռեկտությունը» խիստ ընտրողական է: Պնդել, որ Հայոց ցեղասպանությունը հորինել է կամ, համենայնդեպս, ուռճացրել է Սովետը՝ իր կայսրական հավակնությունների պատճառով, գուցե «կոռեկտ է» թուրքերի նկատմամբ: Բայց դա չափազանց ոչ կոռեկտ է այն հայերի նկատմամբ, որոնց նախնիները դարձել էին ցեղասպանության զոհը:

Երբ ադրբեջանցիների հասցեին հնչում են էմոցիոնալ արտահայտություններ, դա Հայաստանում կարող է դառնալ քրեական հետապնդման առարկա: Երբ շատ ավելի թունդ՝ թշնամանք եւ ատելություն հրահրող արտահայտություններ հնչում են հայերի (հատկապես արցախցիների) հասցեին, դա մեր երկրում  համարվում է միանգամայն նորմալ:

Մի բան էլ պաշտոնի են առաջ քաշում նման մարդկանց:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ ֆաշիզմի նիւթով, նախորդ մեկնաբանութեանս որպէս յաւելում, ահա թէ ինչ կը գրէր Սթալինի «դաստիարակութեամբ» տակաւին հարբած, դրանով հիւանդ ու անբուժելի, Հայստանցի գրիչ-շարժողը ՝

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    Մայր որդեկորոյս,
    Որդի´ք որբացած՝
    Ուրւականների´ն
    Այդ սովահալած-
    Երկրում մեր աւեր
    Այն ո՞վ էր դաւել,
    Մենք չենք մոռացել:

    Ո՞վ էր վաճառել
    իշատիչ գայլին
    Ժողովո´ւրդը մեր
    Ու գամել ժայռին,
    Արնաքամ ու մերկ
    Թէ մանուկ, թէ ծեր –
    Մենք չենք մոռացել:

    Դո´ւք դաշնակ շներ,
    Դուք հայ գեղջուկին
    Ստիպել էք չոքել
    Եւ իր սիրտն ի վեր
    Պարպել մաուզեր –
    Այդ չենք մոռացել:

    Դո´ւէ էիք արիւն
    Ու հուր տարածել,
    Որ արիւնարբու
    Սեւ մոլո´խը ձեր
    Իր մեծ աւարից
    Ձեզ պատառ գցեր –
    Մենք չենք մոռացել:

    Որ կը դառնայիք
    Ֆաշիզմի ռազմի
    Արիւնածարաւ
    Շներն անազնիւ,
    Արնոտ բորենու
    Թաթը կը լիզեք,
    Մենք չենք մոռացել:

    Մենք չենք մոռացել,
    Որ պիտի ջնջենք
    Երկրից առյաւէտ՝
    Սեւ Ֆաշիզմի հետ
    Նաեւ հե´տքն իս ձեր –
    Ո´չ,
    Չենք մոռացել:

    Գէորգ Աբով
    Կարմիր Մարտիդի րադարան, Թիւ 7,
    ՀԱՅՊԵՏՀՐԱՏ, Երեւան, 1944

  2. Հ.Շ. says:

    Այս էր նախորդ մեկնաբանութիւնս՝

    Այս խմբագրական յօդուածին շնորհիւ է որ, հիմա վերջապէս հասկացայ թէ ինչ ըսել կ’ուզէր ՀՀ Գերագոյն Ապուշը, իր այս հանելուկային խօսքերով՝ «Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: »

    Հետաքրքրական է, քանզի այդ դաւադիր հարցականին պատասխանը այն է որ՝ մինչեւ 1939 թուականը, Թուրքիոյ հետ բոլշեվիկների համաձայնութիւնների արդիւնքն էր, որ ՀՀ-ում գաղտնի ու ընդյատակեայ կերպով կը խօսուէր միայն Հայոց Ցեղասպանութեան մասին:

    Այդ գետնի վրայ, երբ որ յարաբերաբար աւելի շնչելի դարձաւ վիճակը, այդ նիւթն ալ վեր բարձրացաւ սթալինեան խաւարների յատակներից:

    Ուր փաստօրէն դարձեալ վերադարձաւ հիմա, ՀՀ-ն: Փաշինյանին ու իր դժոխածին վոհմակին ջանքերով:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728