Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատական գրառման համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդման հարուցումը և խափանման միջոցի կիրառումը ինքնին բավարար են այդ գործը քաղաքական հետապնդում որակելու համար. «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

Փետրվար 03,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փետրվարի 1-ին գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հրապարակային խոսքը սահմանափակող խափանման միջոցի կիրառումը իրավական կամայականություն է [1]՝ հիմնված «ատելության խոսքի» սխալ և խտրական մեկնաբանության վրա` հակասելով Հայաստանի Հանրապետության

Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։

Ատելության խոսքի անբաժան մասը պաշտպանվող հատկանիշն է՝ այն հատկանիշը, որով պայմանավորված է ատելությունը, օրինակ՝ մարդու մաշկի գույնը, կրոնական հայացքները և այլն։ Առաջին դեպքը չէ, երբ քաղաքական վերնախավին կամ իշխող կուսակցության պատկանելիությունը նույնացվում է «քաղաքական հայացքների» հետ, ինչը պարզունակ է դարձնում և խեղաթյուրում այդ հասկացությունը՝ վերածելով այն քաղաքական հետապնդման գործիքի։

Իշխող վերնախավին պատկանելը չի կարող պաշտպանվող հատկանիշ լինել, առավել ևս այնպիսի կուսակցության միանձնյա իշխանության պարագայում, որը բազմիցս հայտարարել է, որ զերծ է որևէ «իզմ»-երից, այսինքն՝ չի կրում որևէ որոշակի քաղաքական գաղափարախոսություն։

Խոսքի ազատությունը հիմնական և կարևորագույն քաղաքական իրավունքներից է։

Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք։ Եթե քաղաքական քննադատության «թույլատրելի շեմը» իջեցվում է այս մակարդակի, ապա մարդիկ ստիպված են իրականացնել այնպիսի ինքնագրաքննություն, որը հատուկ է բացառապես բռնապետություններին։

Քննադատական գրառման համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդման հարուցումը և խափանման միջոցի կիրառումը ինքնին բավարար են այդ գործը քաղաքական հետապնդում որակելու համար։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը այժմ պատրաստում է հատուկ զեկույց՝ Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքի (ՀՀ ՔՕ 329 և 330-րդ հոդվածներ) կիրառման միակողմանի և խտրական պրակտիկայի, կամայական մեկնաբանությունների և մյուս խնդիրների մասին։

 

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728