Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի առաջնորդները քննարկում են Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն ու հնարավոր քայլերը

Փետրվար 03,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Քննարկման գլխավոր թեման ռուսաստանյան պոտենցիալ սպառնալիքի պայմաններում Եվրամիության պաշտպանունակության ամրապնդումն է։

Եվրոպացի առաջնորդները քննարկում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն ու հնարավոր քայլերը․ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր կարող է սահմանել։

Նախագահ Թրամփն արդեն հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ի հարևանների՝ Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվում։ Լրատվամիջոցներն այդ քայլն անվանում են «առևտրային պատերազմ»։

«Ազատություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728