Լրահոս
Օրվա լրահոսը

«Կմասնակցեմ Գյումրու ՏԻՄ ընտրություններին, բայց ոչ երբեք ՀՀԿ-ով»․ գործարար

Փետրվար 03,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրեցի գործարար Գագիկ Ադամյանը, որը երեք անգամ եղել է ավագանու անդամ՝ երկու անգամ Վարդան Ղուկասյանի օրոք, մի անգամ էլ` Սամվել Բալասանյանի, նորից պատրաստվում է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Թե որ քաղաքական ուժի միջոցով, դեռևս չի բարձաձայնում, սակայն նշում է՝ ոչ երբեք ՀՀԿ-ով։

«Այն խոսակցությունները, թե ես ընտրություններին մասնակցելու եմ ՀՀԿ-ով՝ նրանց ցուցակը գլխավորելով, իրականությունը չեն համապատասխանում։ Ես ՀՀԿ-ից վաղուց եմ դուրս եկել՝ 7-8 տարի առաջ, ես այլևս չկամ այդ կառույցում և չեմ լինելու։ Երբ կգա ժամանակը, կհայտարարեմ, թե որ ուժի միջոցով եմ առաջադրվելու»,-ասաց Գագիկ Ադամյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ադամյանը մարզպետ Աշոտ Գիզիրյանի պաշտոնավարման ժամանակ նշանակվել էր Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ Նա վեց տարի աշխատելուց հետո՝ ազատվեց պաշտոնից 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իր տեղեկացմամբ՝ պաշտոնավարման ժամկետը ավարտվելուն պես։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728