Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը

Փետրվար 03,2025 19:11

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը: Հոգաբարձուների խորհրդի նիստում  Մանուկ Բարսեղյանը խորքային վերլուծության վրա հիմնված ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև  դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված  համալսարանի զարգացման իր տեսլականը՝  բաղկացած 8 առանցքային ուղղություններից։

Դրանում հիմնականում շեշտադրված էին գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացման, միջազգայնացման լաբորատոր սարք-սարքավորումների արդիականացման, ֆինանսական  կայունության և զարգացման շարունակականության ապահովման, ինչպես նաև  առաջընթացին միտված մոտեցումները։Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները Մանուկ Բարսեղյանի կողմից ժ/պ-ի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները բարձր գնահատելով՝ ընդգծել են, որ հաջողվել է ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման շարունակականությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728