Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծված են իդեալական պայմաններ՝ 150 դրամ չունեցողները հանգիստ երթեւեկում են 100 դրամով, կոլապս չկա»․ Հայկ Մարության

Փետրվար 03,2025 18:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը, որ հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքողները պետք է վերջ տան քաղաքական շոուներին։ «Շոուների մասին, կարծում եմ, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ 87 մլն տվել են իրենց ինագուրացիայի համար՝ մեծ շոուով»,- ասաց նա։

Մարությանն ասաց, որ այսօր առավոտվանից բոյկոտի ակցիաներ են իրականացրել տրանսպորտային միջոցներում։ «Եվ ի վերջո մենք հասել ենք հանգիստ բոյկոտի մի ձեւի, այսինքն՝ ժողովուրդը գիտակցել է, մարդիկ առանց վեճերի իրենց ակցիան իրականացրել են։ Մարդիկ էլ կան, որ, այո, վճարում են 150 դրամ, դա իրենց իրավունքն է։ Բայց ամենակարեւորը՝ ստեղծված են իդեալական պայմաններ, որպեսզի այն մարդիկ, ովքեր չունեն այդ 150 դրամը, իրենք հանգիստ երթեւեկում են 100 դրամով։ Տրանսպորտային համակարգը շատ լավ գործում է, կոլապս չկա, մարդիկ գնում են գործի, տրանսպորտը բնականոն աշխատում է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Մարությանն անդրադարձավ նաեւ հարցերին, թե ինչո՞ւ էր հասարակական տրանսպորտում իրեն հակադարձած քաղաքացուն ասել, որ թմրանյութի ազդեցության տակ է, ինչո՞ւ այլակարծություն չի հանդուրժում։ «Հենց սկզբից շատ ագրեսիվ վարքագիծ դրսեւորեց այդ մարդը, սկսեց հնչեցնել վիրավորանք ամբողջ ավտոբուսով մեկ։ Շատ տարօրինակ դա մեզ թվաց, մենք միանգամից հասկացանք, որ այդ մարդը գինովցած է, մոտեցանք, որպեսզի զրուցենք, ընդհանրապես ալկոհոլի հոտը չառանք, եւ միանգամից տրամաբանական հարց առաջացավ, որ կարող է այլ նյութերի ազդեցության տակ է։ Շատ անադեկվատ էր, եւ որպեսզի այդ սթափությունը գնահատենք, հարց տվեցի, ասացի՝ կներեք, դուք թմրանյութի ազդեցության տա՞կ եք»,- ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Մարությանը հավելեց, որ եթե իշխանությունները բախումներ հրահրեն, դա միայն իրենց համար վատ կլինի։ Նա նաեւ կոչ արեց իշխանություններին խելքները գլուխները հավաքել, ուղեվարձը դարձնել 100 դրամ եւ համակարգը կոլապսի չտանել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728