«Ա1+». «Մեղրին տալու մասին Երևանում են խոսում, իսկ այստեղ մեղրեցիները պարզապես իրենց գործն են անում՝ աշխատում են, տուն են կառուցում, այգիներ մշակում։ Մեղրեցին իր կյանքով ապրում է, մի անհանգստացեք», – «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԺԿ փոխնախագահ, մեղրեցի Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու վերաբերյալ նախկին ծրագրերին։
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը մեծ արագությամբ ընթանում է, իսկ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածը, որը Մեղրիով է անցնում, կառուցվում է մեծ թափով։
Գրեթե ամբողջությամբ իրացվել են այն հողատարածքները, որոնք պետք է ընկնեին մայրուղու տարածքում։ Մեղրեցիներից ոչ ոք չի ընդդիմացել, և բոլորն իրենց հողերը տրամադրել են ճանապարհաշինության համար։
«Մարդիկ գոհ են, նորմալ վճարել են։ Իհարկե, հողը ափսոս էր, բայց այս ճանապարհը Հայաստանի հույսն է։ Մեղրեցիները հասկանում են, որ իրենց անվտանգությունն այս ճանապարհն է։ Այդ ճանապարհի դեպքում Մեղրին դառնում է անձեռնմխելի, Սյունիքը՝ ընդհանրապես։ Մեղրին կա, մի վախեցեք։ Կա ու կմնա», – եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: