Լրահոս
Օրվա լրահոսը

«Յարձակում արժէքներուն դէմ». Ռաֆաէլ-Պետրոս ԻԱ Կաթողիկոս-Պատրիարքը կը դատապարտէ Գերպ. Հ. Անանիա Ծ.Վ. Գուճանեանի սպանութեան ոճիրը

Փետրվար 03,2025 16:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ռաֆաէլ-Պետրոս ԻԱ Կաթողիկոս-Պատրիարքը խստօրէն կը դատապարտէ Գերպ. Հ. Անանիա Ծ.Վ. Գուճանեանի սպանութեան ոճիրը եւ կը պահանջէ ոճրագործներուն արդար պատիժը

Գերպ. Հ. Անանիա Ծ.Վ. Գուճանեան

vaticannews. Այս ողբերգական պատահածին առիթով՝ Ամենապատիւ Մինասեան Հոգեւոր Տէրը իր եղբայրական սրտակցութիւնը կը յայտնէ Հայ Առաքելական Եկեղեցիին՝ գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ Այնճարի, Զահլէի, Լիբանանի եւ համայն աշխարհի հայորդիներուն:

Խոր կսկիծով ու ցաւով՝ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռափայէլ-Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքը խստօրէն կը դատապարտէ Գերպտ. Հ. Անանիա Ծ.Վ. Գուճանեանի սպանութեան ոճիրը՝ զայն համարելով բացայայտ յարձակում մը ոչ միայն անոր անձին դէմ, այլ նաեւ այն իսկական արժէքներուն դէմ, որոնց վրայ հիմնուած են Եկեղեցին ու քրիստոնէական հաւատքը:

Գործուած մարդասպանութիւնը յարձակում մըն է սիրոյ ու ներումի սկզբունքներուն վրայ, որոնք կը կազմեն հիմքը մարդկային ընկերութեան:

Այս վատագոյն արարքը պիտի չ’անցնի առանց պատիժի, եւ ան սոսկ անցողական միջադէպք մը չէ, որ կ’ամփոփուի ու կ’աւելնայ ոճրագործութիւններուն ցանկին, այլ՝ կը մնայ որպէս վէրք մը մարդկութեան խղճին մէջ, մինչեւ արդարութիւնը վերականգնի եւ մեղաւորները համապատասխան պատիժը ստանան առանց որեւէ թոյլտուութեան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728