Ermenihaber. Փետրվարի 2-ին թուրքական հայտնի «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Çaykur Rizespor»-ին։ «Fenerbahçe»-ի երկրպագուները հայտնի են քաղաքական և տարատեսակ հարցերի շուրջ իրենց մոտեցումներով ու ֆուտբոլային խաղերի ընթացքում կազմակերպած ակցիաներով։
Խաղի մեկնարկից առաջ «Fenerbahçe»-ի երկրպագուները վանկարկել են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» ու իրենց աջակցությունը ցույց տվել Թուրքիայի զինված ուժերից հեռացված լեյտենանտներին։
Վերջիններս այն զինվորականներն են, որոնք Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ վանկարկել էին «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», ինչի պատճառով էլ հեռացվել էին Թուրքիայի զինված ուժերից։
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Կարդացեք նաև
Փաստորեն «Fenerbahçe»-ի երկրպագուները վերոհիշյալ վանկարկումներով ու կոչերով զորակցություն և հավատարմությունն են հայտնել համակարգից հեռացված լեյտենանտներին։