Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ իր հետ ո՞վ է բանավիճո՞ւմ, որ մի հատ էլ ինքը բանավիճելու չունի»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Փետրվար 03,2025 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի արցախյան կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկները և ՀՀ-ի պաշտոնական առաջարկները՝ նամակագրությունն էլ հետը։ Մենք մտահոգվելու բան չունենք՝ կոնկրետ երրորդ նախագահի թիմը։ Կարծում եմ՝ առաջին և երկրորդ նախագահների թիմերն էլ չունեն մտահոգվելու բան, քանի որ երեքի ժամանակ էլ Արցախը եղել է անկախ և հայկական»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր, որ ՀՀ նախագահների գրասենյակներն իրենք հրապարակեն այդ փաստաթղթերը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ «Գրասենյակներն այդ լիազորությունները չունեն։ Դա պետական գաղտնիք է։ Ինքը պիտի հրապարակի»։

Նա վստահեցրեց՝ Սերժ Սարգսյանի բանակցած վերջին փաստաթուղթը եղել է կազանյան փաստաթուղթը, և դրանից հրաժարվել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Իլհամ Ալիևը, և դա եղել է ամենահաջողված փաստաթուղթը։

Անդրադառնալով երեք նախագահների հետ բանավիճելու առիթով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Էդ որ ասում է՝ բանավիճելու չունեմ այլևս, էդ իր հետ ո՞վ է բանավիճո՞ւմ, որ մի հատ էլ ինքը բանավիճելու չունի։ Երեք նախագահներն էլ ասացին՝ հեռու խաղա, մենք քեզ հետ բանավիճելու բան չունենք»։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ալիևն էլ չէր վերցնո՞ւմ։ Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության արդյունքը մադրիդյան փաստաթուղթն է, որի տրամաբանական շարունակությունը կազանյան փաստաթուղթն է։ Էդ ո՞նց եղավ՝ երեք նախագահները տալիս էին, Ալիևը չէր վերցում, Նիկոլը չէր տալիս, բայց վերցրի՞ն։ Հանձնողներից չէին վերցնում, չհանձնողի՞ց էին վերցնում»։

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց․ «Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, Արցախի հայաթափման ժամանակ մատը մատին չի խփել Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում թուրքական ու ադրբեջանական խոսույթ է բերում Նիկոլ Փաշինյանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728